00:00:00

Սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել

19:13, 13 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի: Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին: Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր