00:00:00

Արագաչափը գողացած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)

17:11, 13 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։ Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Գողացված արագաչափը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ https://www.youtube.com/watch?v=5jx-cre05yw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր