00:00:00

Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է

16:23, 13 սեպտեմբեր 2019 Իրավական

Hraparak.am-ը գրում է Հայաստանյան հասարակությունը, որին ինչ որ պահից պարտադրվեց Մարտի 1-ի դատավարությունը՝ որպես գլխավոր օրակարգ, այս օրերին զբաղված է մի հարցի պատասխանի փնտրտուքով՝ արդյոք Երեւանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ազա՞տ է արձակելու Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանն հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որտեղ բացակայում է Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությանը վերաբերող հատվածը։ Իսկ նշված հոդվածը վերաբերում է կալանքին եւ դա իրավաբանները մեկնաբանեցին, որ Բարձր դատարանը կարծում է, որ կալանք չպիտի կիրառվի եւ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ Սակայն եղան նաեւ այլ մեկնաբանություններ՝ իշխանական իրավաբանները հայտարարեցին, որ ՍԴ որոշումը չի կարող նշանակել կալանքից ազատում եւ դա որեւէ նշանակություն չպետք է ունենա Ռ․Քոչարյանի հետագա ճակատագրի առումով։ Երեկ՝ սեպտեմբերի 12-ին դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով Քոչարյանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը, ՍԴ որոշման լույսի ներքո փոխելու մասին, մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից պետք է դուրս գա սեպտեմբերի 17-ին եւ հրապարակի իր որոշումը։ Մենք տեղեկացանք, որ չնայած իշխանությունը, եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում այս զարգացումը, որը չկարողացան իրենք կանխել, սակայն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Ռ․ Քոչարյանը մի քանի օրից հայտնվելու է ազատության մեջ։ Իշխանական թիմում մխիթարում են իրենք իրենց, որ սա է դեմոկրատիան՝  չենք միջամտում դատական որոշումներին եւ դատավորներն ազատ են՝ անգամ մեզ անցանկալի որոշումներ կայացնելու հարցում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր