00:00:00

Ռուսաստանցիների գրեթե կեսն արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը

18:31, 13 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանցիների գրեթե կեսն (41%) արդարացնում է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի արարքը: Այս մասին հայտնի է դարձել «Լեւադա կենտրոն»-ի կողմից անցկացված հարցումից, հաղորդում է ՌԲԿ-ը: Նշվում է, որ Խաչատուրյան քույրերի արարքը հիմնականում արդարացնում են կանայք: Հարցածների մոտ 30%-ը համաձայն չէ աղջիկներին պաշտպանողների հետ: Եվս մոտ 30%-ը չի կողմնորոշվել՝ ինչ պատասխանի: Սոցիոլոգ Կաինա Պիպիայի կարծիքով՝ կանայք ավելի շատ են աջակցում քույրերին, քանի որ հաճախ են բախվում բռնությանը: Հարցումը նաեւ բարձրացրել է ընտանեկան բռնության խնդիրը: Այդպիսով, հարցված կանանց շրջանում ընտանեկան բռնության մասին պատկերացման շրջանակներն ավելի լայն են եղել: Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ: Հանցանքի պահին նրանք 17, 18 եւ 19 տարեկան էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր