00:00:00

Ոստիկանությունը ապօրինություններ է բացահայտել Այգեկ գյուղում․ վատնվել է շուրջ 10․883․000 դրամ

18:07, 12 սեպտեմբեր 2019 Իրավական

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 49-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ օգոստոս ամսին տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր և կենցաղային իրեր։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։ Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին և նրանից հաղորդում ընդունել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր