00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. յուրացում, ծեծ, համարանիշների կեղծում

16:15, 12 սեպտեմբեր 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության` 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, յուրացման կամ վատնման՝ 4, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, որսագողության, ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի եւ բնակարանային գողությունների՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:   https://www.youtube.com/watch?v=JQt-yNGjj9M

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր