00:00:00

Սա Հայաստանի պատմության ամենից խայտառակ քրեական գործն է, և այս մասին գրվելու է դասագրքերում. Ռոբերտ Քոչարյան

19:15, 12 սեպտեմբեր 2019 Իրավական

Սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն  է և այս գործի մասին գրվելու է դասագրքերում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ այս քրեական գործի մասին հետագայում գրվելու է դասագրքերում։ «Հիմա սա է վիճակը , իմ տպավորությամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն  է, դասագրքերում է գրվելու այս գործի մասին և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին, ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու սրա բացասական հերոսները»,–ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր