00:00:00

43-ամյա տղամարդը մետաղյա ձողով հարվածել է համագյուղացու դեմքին

19:10, 12 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ 2019 թվականի օգոստոսի 09-ին` ժամը 08-ի սահմաններում, Լոռու մարզի Ապավեն գյուղի հարակից դաշտավայրում, խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու վայրի շուրջ, վիճաբանություն է ծագել համագյուղացիների միջև, որի ժամանակ նրանցից մեկը՝ ծնված 1976թ., բութ, կոշտ առարկայով՝ մետաղյա ձողով, հարվածներ է հասցրել համագյուղացու դեմքի աջ ու ձախ շրջաններին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 43-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր