00:00:00

Այրվող շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մալդիվներում

01:59, 08 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Air Asia բյուջետային ավիաընկերության А320 ինքնաթիռը շարժիչներից մեկում բռնկված հրդեհի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Մալդիվյան կղզիների միջազգային օդանավակայանում, որտեղից 22 րոպե առաջ եղել էր թռիչքի մեկնարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան, սակայն այդ մասին տեղեկատվությունը թաիլանդական քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից տարածվել է միայն շաբաթ օրը՝ ավիաընկերության կողմից վթարի մասին զեկույցը ստանալուց հետո, որն, ըստ միջազգային կանոնների, պետք է տեղի ունենա միջադեպից հետո 72 ժամվա ընթացքում։ Հրդեհին նախորդել են երկու հզոր պայթյուններ, որոնք լսելի են եղել ուղեւորներին, շատերը տեսել են նաեւ շարժիչից դուրս եկող բոցը։ Կրակը երեւացել է նաեւ ներքեւից։ Հեռուստաալիքի նկարահանած տեսանյութում երեւում է, որ թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռի աջ թեւին հրդեհ է սկսվում, եւ որ ինքնաթիռը բարձրանում է այրվող շարժիչով։ Օդաչուներին, ովքեր գործել են ըստ կանոնների, հաջողվել է բարձրություն հավաքելուց հետո հանգցնել հրդեհը, իսկ այնուհետեւ իջեցնել ինքնաթիռը նույն օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 58 ուղեւոր եւ անձնակազմը։ Ստեղծվել է հանձնաժողով՝ միջադեպի պատճառները հետաքննելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր