00:00:00

Ջոնսոնը հավատում է լոխնեսյան հրեշի գոյությանը՝ չնայած գիտական ապացույցների բացակայությանը

02:57, 07 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է հավատալ լոխնեսյան հրեշի գոյությանը նույնիսկ այն բանից հետո, երբ հրապարակվեցին նորզելանդացի գիտնականների՝ հակառակը վկայող հետազոտությունները: Այս մասին Ջոնսոնը հայտնել է Շոտլանդիայում, որի տարածքում է տեղակայված Լոխ-Նեսս լիճը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Սեպտեմբերի 5-ին Օտագոյի համալսարանի գիտնականները հրապարակել են հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ էակի հետքերը չի հաջողվել գտնել: «Ջրում օձաձկների ԴՆԹ-ի բարձր կոնցենտրացումը ինձ համար համոզիչ ապացույց չէ այն բանի, որ լոխնեսյան հրեշ գոյություն չունի: Երբ ես երեխա էի, ցանկանում էի հավատալ հրեշի գոյությանը: Եվ իմ մի մասնիկը դեռեւս ցանկանում է հավատալ դրան»,- Press Association-ը մեջբերում է Ջոնսոնի խոսքը: Լոխնեսյան հրեշը (Նեսսի) էակ է, որը, համաձայն շոտլանդական լեգենդի, ապրում է Լոխ Նես լճում։ Առաջին գրավոր վկայությունը լճի առեղծվածային բնակչի մասին վերաբերում է VI դարին։ Վավերագրորեն հաստատված առաջին տեղեկություններն այդ էակների մասին վերաբերում են գեներալ Ուեյդի հին ռազմական ճանապարհի կառուցման ժամանակներին լճի հարավային ափին (XVIII դար)։ Հրեշի գոյության տեսության կողմնակիցների մեծ մասն այն համարում են մնացուկային պլեզիոզավր, բայց դիտարկումների ամբողջ ընթացքում չի հաջողվել գտնել կենդանու գոնե մեկ մարմին կամ նյութական վկայություն դրա գոյության մասին։ Հայտնվել են նաեւ վարկածներ կրիպտիդների մասին, որոնք գիտությանն անծանոթ կենդանիներ են (հսկայական ձուկ, երկարավիզ փոկ, հսկայական կակղամորթ), բայց այդ տեսություններից ոչ մեկը գիտական հաստատում չի ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր