00:00:00

Բրիտանական կառավարությունը կրկին խորհրդարանին կառաջարկի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել

03:18, 06 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սեպտեմբերի 9-ին վերստին Միացյալ Թագավորության խորհրդարանին առաջարկ կներկայացնի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել Է Համայնքների պալատի առաջնորդ, բրիտանական խորհրդարանի ստորին պալատում կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ Ջեյկոբ Ռիս-Մոգը՝ ելույթ ունենալով պատգամավորների առջեւ: «Օրակարգը, որի վրա մենք կաշխատենք սեպտեմբերի 9-ին, ներառելու Է… խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկության քննարկումը»,-ասել Է նա: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը: Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր: Մինչդեռ օրինագիծը, որը վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը կպարտավորեցնի Եվրամիության կազմից երկրի դուրս գալը հետաձգել երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, կարող Է խորհրդարանական հավանության ամբողջ ընթացակարգն անցել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: Հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի տվյալներով՝ լույս հինգշաբթի գիշերը կառավարությունը հետ Է կանչել օրինագծի քննարկման իր առարկությունները, ինչը նշանակում Է, որ օրենսդիր մարմնի վերին պալատում՝ Լորդերի պալատում, օրինագծի շուրջ լսումները կավարտվեն սեպտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը մինչեւ 17:00-ն, ինչից հետո այն կվերադառնա՝ ստանալու Համայնքների պալատի վերջնական հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր