00:00:00

Գագիկ Ծառուկյանը մասնակցում է Բրունո Սկապինիի գրքի շնորհանդեսին (լուսանկարներ, տեսանյութ)

19:02, 22 օգոստոս 2019

  Այսօր տեղի ունեցավ Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինիի հեղինակած «Ախթամար օպերացիա» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։ Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր՝ այդ թվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Բրունո Սկապինն ողջունեց Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ իրենց բարեկամությունը թանկ է իր համար, և այ օրեցօր ավելի է ամրանում։ «Ես և պարոն Ծառուկյանը մեր ծանոթության սկզբնական փուլից միմյանց շատ լավ հասկացանք, և ես ուրախ եմ, որ այսպիսի բարեկամ ունեմ», - ասաց Բրունո Սկապին՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին։ Գագիկ Ծառուկյանն էլ ողջունեց Բրունո Սկապինին, շնորհավորեց վերջինիս գրքի շնորհանդեսի առթիվ՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում կթարգմանվի հայերեն և հասանելի կլինի ավելի լայն զանգվածների համար։ Բրունո Սկապինին նշեց՝ Հայաստանում ապրելիս հասցրել է սիրել մեր երկիրը, ուսումնասիրել է հայոց պատմությունները և արդյունքում գրել «Ախթամար օպերացիա» գիրքը։ Գրքի հեղինակն ընդգծեց՝ Հայաստանում ապրելու տարիներին գտել է իր կյանքի կեսին․ Բրունո Սկապինի կինը հայուհի է։ Խոսելով գրքի բովանդակության մասին՝ Բրունո Սկապինին նշեց՝ գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, վեպում միախառնված են երևակայական ու իրական փաստերը։ Ի դեպ, գիրքն արդեն իսկ հասցրել է արժանանալ հեղինակավոր մրցանակների։ «Այս գիրքը գրելիս, բնականաբար, հենվել եմ պատմական փաստերի վրա, թեև գրքում կան նաև մրատածին հատվածներ։ Ես գիտեմ՝ այս թեման շատ ցավոտ է հայերի համար, բայց հույս ունեմ, որ իմ գիրքը ընթերցողին կօգնի ևս մեկ անգամ մտածել, հույս ունեմ, որ իմ գիրքը գոնե որոշակիորեն կօգնի, որ աշխարհում այլևս նման ցավալի բան չկրկնվի», - ասաց Բրունո Սկապինին։   https://www.facebook.com/irakanum.am/videos/387794371882090/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր