00:00:00

Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն

18:26, 22 օգոստոս 2019

Կառավարության այսօրվա որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «ԱՖԱ» և «Պրոֆ Ալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ), ինչպես նաև «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ): Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «ԱՖԱ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է Երևանում արգելակման կոճղակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Արդյունքում կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն դրամ, որից 200 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մնացածը՝ ԵԱՏՄ այլ անդամ և երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71 միլիոն 882 հազար 821 դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6 միլիոն 194 հազար 771 դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր