00:00:00

Ինչո՞ւ են ձգձգվել Չքնաղ-Ձորագլուխ հատվածի բարեկարգման աշխատանքները. Գորգիսյանը ստացել է հարցման պատասխանը

17:30, 22 օգոստոս 2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են իր հարցմանը: «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Ձորագլուխ ավտոճանապարհի Չքնաղ-Ձորագլուխ հատվածի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ նախարար Սուրեն Պապիկյանին 12․08․2019թ․ ուղղված իմ հարցմանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ 2020թ․ նշված հատվածն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։ Նախարարությունը նաև պարզաբանում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքները ձգձգվել են, քանի որ կապալառուի հետ կնքված պայմանագիրը 27․05․2019թ․լուծվել է ՝ աշխատանքները չկատարելու համար»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր