00:00:00

Ո՞րքանով է ազդել Թորոսյանի որոշման վրա եկրաբան հայրը

16:39, 22 օգոստոս 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում նշել էր  Թորոսյանը, հավելելով,  որ եթե նման ապացույցներ լինեն,  ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ: «Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական գործընթացներին: Նաև ուսումնասիրել ենք վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք-կարծիքը. Ջերմուկի թերմալ ջրերի մասով՝ կապ չկա, Սևանա լճի մասով՝ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով՝ հնարավոր ռիսկը կարող է լինել բուռն շինարարության ժամանակ, բայց այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ասել է  նախարարը: Ուշագրավ է, որ ծխելու դեմ պայքար տանող, առողջ ապրելակերպ քարոզող, այդ առիթով տարբեր տեսահոլովակներ նկարահանող Արսեն Թորոսյանը գտնում է, որ հանքի շահագործումն անվնաս է։ Այն, որ Արսեն Թորոսյանը անգամ այլ կարծիք ունենալու պարագայում կհնչեցներ, որ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգներ չի պարունակում կասկածից դուրս է։ Թորոսյանը քաղաքական թիմի անդամ է, եւ բնականաբար պետք է իր անվերապահ աջակցությունը հայտներ կառավարության որոշմանը։ Սակայն Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Թորոսյանին նման եզրահանգման գալուն նպաստել է նաեւ հայրը՝ Գեւորգ Թորոսյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարի հայրը աշխատում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն առընթեր «Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդաբական եւ վերլուծական բաժնում» որպես գլխավոր մասնագետ։ Այս կառույցն էլ իր մասնակցություն ունի հանքերի ուսումնասիրության հարցում, եւ ըստ էության Ամուլսարն անվնաս հանք հայտարարելու գործում Թորոսյանին աջակցել է նաեւ հայրը։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Արսեն Թորոսյանի հայրը վիրավորել է ԵՊՀ դասախոսներին՝ Ամուլսարի հարցի քննարկումներից մեկի ժամանակ։ Մասնավորապես «Թռչնասերների կենտրոն»-ի նախագահ Սիլվա Ադամյանը հայտնել էր, որ  Ամուլսարի ծրագրի շուրջ լսումների ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրը ԵՊՀ դասախոսներին վիրավորել է, որից հետո գնացել տուն և արդեն իր ֆեյսբուքյան էջում նրանց անվանել «չկայացածներ», «թյուրիմացություններ» և այլն: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր