00:00:00

Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումիանայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

17:00, 22 օգոստոս 2019

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը օգոստոսի 21-ին  հանդիպեց Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Նիկոլ Մընեսկուին (Ramona Nicole Mănescu)։ Հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհավորեց նախարար Մընեսկուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն։ Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները` հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա։ Նախարար Մընեսկուն վստահեցրեց, որ Ռումինիան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև՝ անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը: Զրուցակիցները կարևորեցին Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնության պահպանման գործում: Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ռումինացի ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր