00:00:00

Դիլիջանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը

11:43, 13 օգոստոս 2019

Դիլիջանում մեկնարկել է միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա են ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան այրեր Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերից: «Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անց են կացվել Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի են ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր