00:00:00

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին

11:15, 13 օգոստոս 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։ Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում եւ ԲԴԽ–ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը եւ խնդրեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, քանի որ ԲԴԽ-ում նիստ է գումարվել եւ հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով գտնվում է կալանքի տակ։ Գործի վարույթը կասեցվել է, քանի որ ՍԴ–ն դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Հավելենք, որ ԲԴԽ–ն համաձայնություն էր տվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, ինչից հետո նրա լիազորությունները կասեցվել էին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր