00:00:00

Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի. ՊԵԿ–ը դիմել է դատարան

18:14, 30 հուլիս 2019 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել  Մանվել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով Մանվել Գրիգորյանի գույքերից մեկի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ–ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Նշենք, որ խոսքը՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել քննիչի որոշմամբ, դեռևս նախաքննության ընթացքում։ Պարզվում է, որ դեռևս 2015թ. ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն։ Համաձայն ՊԵԿ գրության՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019 թ. մայիսին ԴԱՀԿ–ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի  է վերցվել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ Վարույթի շրջանակներում, սակայն  պարզվել է, որ ՀՔԾ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նշված գույքը կալանքի տակ է դրված, ինչն արգելանք է հանդիսանում կատարողական վարույթի շրջանակներում պարտապան ընկերության գույքը հարկադիր աճուրդում իրացնելու համար։ Այսպիսով ՊԵԿ–ը դիմել է դատարանին՝ խնդրելով վերացնել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31