00:00:00

Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը նշանակվել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

13:11, 30 հուլիս 2019

ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հուլիսի 29-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնում: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Արտակ Ասատրյանը ծնվել է 1982թ-ի հուլիսի 5-ին, Երևանում: Աշխատանքային գործունեություն 2019 թվականի հուլիսի 29-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար 13.06.2016թ-19.07.2019թ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 18.05.2011թ.-13.06.2016թ. ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ 14.10.2010թ.-17.05.2011թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար 17.11.2008թ.-17.05.2011թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ 02.06.2008թ. -17.11.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական՝ իրավական հարցերով 07.01.2008թ.-02.06.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ օգնական՝ իրավական հարցերով 02.07.2007թ.-07.01.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական՝ իրավական հարցերով 2010-2015թթ.- «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, դասախոս 2004-2009թթ. ՀՊՃՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոն, իրավագիտության դասախոս 2004-2009թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական ծառայողների վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին, դասախոս 2012թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կրթություն 2009թ. Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ) 2004-2007 ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոն, ասպիրանտ (իրավաբանական գիտությունների թեկնածու) 2002-2004 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 1998-2002 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ Այլ տեղեկությունները Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն Ամուսնացած է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր