00:00:00

Աղասի. Երբեք չեմ խաղացել ու չեմ էլ ուզում խաղալ Ջոկովիչի հետ

22:12, 23 հուլիս 2019 Սպորտ

Armsport.am-ը գրում է. Grand Slam-ի 8-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասին խոստովանել է, որ չէր ցանկանա կորտում հանդիպել աշխարհի ներկայիս առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: «Ես երբեք չեմ խաղացել Ջոկովիչի հետ ու չեմ էլ ուզում: Ես առիթ եմ ունեցել պայքարելու Ֆեդերերի հետ, դա բավական է», - Աղասիի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ը: Անդրե Աղասին նաև պատասխանել է այն հարցին, թե ով է եղել իր համար ամենաբարդ մրցակիցը, ինչպես նաև խորհուրդ է տվել երիտասարդ խաղացողներին: «Ես կարծում եմ, որ ամենաբարդը Փիթ Սամպրասն էր, քանի որ նա այնպիսի բարձր տեմպով էր խաղում: Ընդհանրապես, թենիսը շատ բան է սովորեցնում: Ես երիտասարդ խաղացողներին խորհուրդ կտայի շատ աշխատել: Հիմա թենիս նայելն ինձ համար ավելի հեշտ է դարձել: Առաջ ես դա այնքան էլ չէի սիրում», - ասել է ամերիկացին: Հիշեցնենք, որ Անդրե Աղասին թենիսի միջազգային Փառքի սրահի անդամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր