00:00:00

Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ

21:47, 23 հուլիս 2019 Իրավական

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին  տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց ներքևի հատվածում նշելով՝ «տպագրված է նկարահանման համար»։ Այնուհետև նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել և կեղծ թղթադրամներն իրացրել է Երևանում և տարբեր մարզերում: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը և 368 հատ դեռևս ոչ վերջնական տեսքի բերված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու և իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ Ուշադրություն․ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նշված ԴԱ 90333076 սերիայով 10 հազար դրամանոց թղթադրամներ, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015-56-27-24:   https://www.youtube.com/watch?v=tlOcpGivOfU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր