00:00:00

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը CZECH OPEN-ի երկու առաջատարներից մեկն է

20:24, 23 հուլիս 2019 Սպորտ

Չեխական Պարդուբիցե քաղաքում մեկնարկած CZECH OPEN 2019 փառատոնի գլխավոր մրցաշարում վերելքով է հանդես գալիս Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը: Մեր գրոսմայստերը կայացած 4 տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ հունգարացի Գաբոր Նագիի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր նախատեսված 5-րդ տուրում երկու առաջատարները կհանդիպեն իրար հետ: Սերգեյ Մովսեսյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Նշենք, որ այս տարի CZECH OPEN 2019 փառատոնի գլխավոր մրցաշարը հավաքել է 37 երկրների 323 շախմատիստ, որոնցից 34-ը գրոսմայստեր են, 70-ը՝ միջազգային վարպետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր