00:00:00

Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի եւ 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա

13:20, 15 հուլիս 2019

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. նրանք գիտակից վիճակում են,  առողջական վիճակում մի փոքր դրական դինամիկա է նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը: Նա նշեց, որ հիվանդները այս պահին թունավորման փուլում են գտնվում, եւ 15-20 օրից նոր կարելի է ճգնաժամային փուլը հաղթահարված համարել. «Գագիկը հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ տեղափոխվբի հիվանդասենյակ, Ռուզաննա մի փոքր ուշ կտեղափոխվի»: Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են: NEWS.am–ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Վայք քաղաքի 46–ամյակնոջ վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։ Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր