00:00:00

«Սուտ է, թե ջուրը կեղտոտ է». Սեւանի շրջակա տարածքների տերերը փակել են Սեւան-Գավառ ճանապարհը

15:29, 15 հուլիս 2019

Սեւանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սեւան-Գավառ ավտոճանապարհը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սեւանի ջուրը մաքուր չէ, որի հետեւանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու եւ իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Ոստիկանության աշխատակիիցները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհը եւ այսօր ժամը 11-ին հանդիպել Սեւան քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ժամապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր