00:00:00

Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա տղամարդու վիճակը ծանր կայուն է

14:43, 15 հուլիս 2019

Լոռու մարզում երեկ` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետեւանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը ծանր կայուն է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Տղամարդը հիավանդանոց է տեղափոխվել  գլխուղեղի կանտուզիայով, թոքի սալջարդով եւ այլ վնասվածքներով։ Այժմ նրան հետազոտում են՝ վնասվածքների աստիճանը պարզելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ–ում հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում: Քարաթափման հետեւանքով վնասվել է ճանապարհով երթեւեկող ավտոմեքենան, որի ուղեւորները՝  Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանը եւ նրա 12-ամյա դուստրը`Լիլիա Մկրտումյանը մահացել են,  իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր