00:00:00

«Խաչապաշտը»․ Առուշանյանը՝ քրեաօլիգարխայի հետքերով

18:11, 14 հուլիս 2019

Գորիսի համայքապետարանից տարածել են տեղեկատվություն, համաձայն, որի Գորիս քաղաքում կանգնեցվել է 11 մետրանոց պղնձաձույլ խաչ: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, բարերարներ Հեղինե Առուշանյանի և Հովիկ Ճաղարյանի նախաձեռնությամբ Գորիս քաղաքի վրա վեր է խոյանում պահապան խաչը/բարձրությունը` 11մետր/, որն ամբողջությամբ պղնձաձույլ է։ Թող Աստծո օրհնությամբ այն պաշտպան լինի բոլորիս»: Թե ովքեր են բարերաներ Հեղինե Առուշանյանը եւ Հովիկ Ճաղարյանը գրառման մեջ չի ասվում, բայց դատելով Առուշանյան ազգանունից կարելի է ենթադրել, որ Գորիսի ջահել քաղաքապետի ազգականներից են։ Ինչո՞ւ են բարերարները ցանկություն հայտնել Գորիսում պղնձաձույլ խաչ կանգնեցնել, հաղորդագրության մեջ չի մանրամասնվում։ Հայտնի է, որ Գորիսը, ինչպես եւ հանրապետության մյուս քաղաքներն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք ոչ միայն համայնքային բյուջեյով հնարավոր չէ, այլեւ կառավարության միջամտությամբ է անլուծելի թվում, եւ շատ հաճախ անհրաժեշտություն է լինում դիմելու բարերարների աջակցությանը։ Գորիսի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով տակավին ջահել ժամանակ փորձել է իրեն դրսևորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ, այդ նպատակով դաջվածքներ արել, սակայն քրեական աշխարհ տանող այդ ճանապարհին տարբեր սխալներ թույլ տվել, նույնը անում է նաեւ քաղաքականությունում։ Առուշանյանը, ով բացառապես պապայի փողերով ու ՀՀԿ-ի աջակցությամբ հասավ քաղաքապետի պաշտոնին, ինչպես հայտնի է հեղափոխությունից հետո բազմաթիվ Հանրապետականների նման լքեց խորտակվող նավը։ Երիտասարդը իշխանափոխությունից հետո փորձեց սերտ կապեր հաստատել հեղափոխական իշխանության վերնախավի ներկայացուցիչների հետ։ Անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ծառայություններն է մատուցել «Իմ քայլը» դաշինքին, դրանով է պայմանավորված, որ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը զգալի ձայներ հավաքեց։ Սակայն այս ամենից հետո Գորիսի քաղաքապետին չի հաջողվել գործող իշխանություններին համոզել, որ իրենց հավատարիմ կլինի։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված Առուշանյանը փորձում է «քփություն» անել Քոչարյանների հետ։ Թե որքանով կհաջողի՝ ցույց կտա ժամանակը։ Վերադառնալով Առուշանյանի «խաչապաշտությանը»։ Իրականում բոլորը գիտեն, որ խաչ կանգնեցնողները չգիտեն խաչի խորհուրդը և, թե որն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան։ Եկեղեցիներ կառուցելու եւ խաչեր կանգնեցնելու պրակտիկան հարիր է եղել նախկին քրեաօլիգարխիկ համակարգին։ Նրանց թվացել է, որ այդ կերպ մաքրում են գործած մեղքերը, մինչդեռ ակնհայտ է, որ նրանք խաչեր են կանգնեցնում և մոռանում դրանց գոյությունը: Գորիսին և Հայաստանին խաչը չի պահպանելու, պաշտպանելու են կրթությունը, գիտելիքը, ազնվությունը, հասարակական արդարությունը և պաշտոնական արդարադատությունը եւ սկբունքայնությունը։ Խաչի խորհուրդը ինքնազոհաբերության լինելությունն է, կրթության ու գիտության իմաստը՝ կայացման ու զարգացման։ Այս խորհուրդը դժվար ընկալելի է, հետեւաբար՝ ոչ կիրառելի։ Այսպես եղել է նախկինում, նախկինից մնացածները՝ հների բնազդով են առաջնորդվում։ Հեղափոխության արժեքները՝ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց էլ, դեռ չեն հատել Հանրապետության հրապարակի սահմանները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր