00:00:00

Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը Սեւանա լճից ջրիմուռի ու ջրի փորձանմուշ են ուղարկելու Վրաստան՝ փորձաքննության

18:00, 14 հուլիս 2019

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը Սեւանա լճի կանաչած հատվածից ջրիմուռների եւ ջրի փորձանմուշ են վերցրել, որը լրացուցիչ լաբորատոր փորձաքննության են ուղարկելու Վրաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Այս պահին Սեւանում ենք եւ Սեւանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների եւ ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության: Մեկ բան հստակ է. Սեւանի հարցը ազգային անվտանգության խնդիր է եւ օր առաջ պետք է ստեղծել Սեւանի փրկության հատուկ հանձնաժողով: Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։ Սեւանը հիվանդ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր