00:00:00

Քարաթափման հետևանքով մահացածները մայր ու դուստր են. նոր մանրամասներ

17:39, 14 հուլիս 2019

Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին քարաթափման հետևանքով վնասվածքներ ստացած մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին այսօր տեղի ունեցած քարաթափման հետևանքով երկու մարդ է մահացել` 35–ամյա մայրը և նրա 12–ամյա դուստրը։ Այս մասին Sputnik Արմենիայինհայտնեցին Ալավերդու բժշկական կենտրոնից։
«Մեզ մոտ երեք հոգի է տեղափոխվել. նրանցից երկուսն արդեն մահացած էին, իսկ երրորդին առաջին օգնությունը ցուցաբերել ու տեղափոխել ենք Երևանի հիվանդանոցներից մեկը։ Նրա վիճակը ծանր է։ Ըստ նախնական տեղեկությունների` զոհվածները մայր ու դուստր են»,–հայտնեցին հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում։Քարաթափման արդյունքում վնասվել են ավտոմեքենաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր