00:00:00

Պարտադի՞ր է Ս. Սարգսյանը լինի վարչապետ, որ թրծի երիտասարդներին (տեսանյութ)

16:14, 26 մարտ 2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում ևս մի քանի օր հաբերել ի վերջո հաստատապես իմանալու թե ով է ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետ թեկնածուն: Այս մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը: «Դուք բավական համբերատար եք և արդեն երկար ժամանակ, ևս մի քանի օր համաբերք, մենք դրա հանգուցալուծումը կտանք, և կկայցնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի մասին»,-ասաց նա: Մեր հարցին, թե պատրադիր Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, որպեզի թրծի ավելի երիտասարդներին որպես քաղաքական գործիչ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե իրենք դեռ որոշում չեն կայացրել: «Դուք հնչացնում եք անուններ, եթե մենք նպատակահարմար գտնենք այս փուլում, որ լինի ձեր նշած թեկնածուն պետք է լինի, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ: Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիարզորությունները պատշաճ կատարում է և մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ամսի ինից հետո արդեն կխոսենք մեր անելիքների մասին»,-ասաց նա: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=WoAf0rsfWEc&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր