00:00:00

Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Սուրեն Սարգսյան

16:01, 17 մարտ 2025 Բլոգ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ  նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։

Նշվում էր նաև ժամկետ․ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Սա բառացիորեն այն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։

Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր