00:00:00

«Լուսավոր Հայաստանի» իշխանափոխության բանաձեւը (տեսանյութ)

15:54, 26 մարտ 2018

«Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին, և հիմա փոփոխությունների է ենթարկվել, ու դրանցից մենք տեղյակ չենք, մենք դեմ ենք եղել: Այս պահին չենք պատրաստվում միանալ, մեր գործընկերները ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել այդ ճանապարհային քարտեզոց, մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»: Այս մասին, այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին նշեց  «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: Հիշեցնենք, որ դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին պայքար է սկսում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, մյուս երկու կուսակցությունները՝ ԼՀ-ն ու «Հանրապետությունը» դեմ են ներկայացված ճանապարհային քարտեզին: Գևորգ Գորգիսյանն ասաց, ոև իրենք Սերժ Սարգսյանի կառավարման և ընդհանրապես ՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծված օրվանից: «Ամեն մարդ, ով անդամակցում է «Ելքի» կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ, ամեն մի անդամակցողը մեկն է, ով չի քվեարկելու ՀՀԿ-ին»,-հավելեց նա: Մեր դիտարկմանը, թե այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում իշխանափոխություն չի լինի, Գորգիսյանն արձագանքեց, թե դա կախված է նաև լրատվամիջոցների աշխատանքից, ընդդիմադիրների գործունեության լուսաբանումից: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=7hoqSGda8N0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր