00:00:00

Լրագրողների առաջ փակվող դռներն ու ՀՅԴ-ի տեսակետը (տեսանյութ)

15:42, 26 մարտ 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանի կարծիքով՝  փակ նիստերի որոշումից լրագրողների աշխատանքը չի տուժի:  Այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանից Irakanum.am-ը   հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում լրագրողների առաջ գերատեսչությունների դռների փակումը, նախ Կառավարության նսիտերին, ապա կարգելվի մուտք գործել նաև Երևանի ավագանու նիստերին: Աղվան Վարդանյանի խոսքով՝ նման որոշումից չի տուժի լրագորղների աշխատանքը: «Եթե այս երկու, երեք տարիներին տեսած լինեի, որ լրագրողները հետևում են կառավարությaն նիստին և իրենց հոդվածները, վերլուծությունները իսկապես բխում է քննարկվող նյութից, կմտածեի, թե ինչու են փոխում: Միակ վատ բանն այն է, որ ունեինք այս ձևաչափը, իսկ այսօր չունենք»,-ասաց նա և հավելեց, թե իսկապես չորրորդ իշխանության դերակատարության համար վատ և բանական է, որ արձագանքը բացասական է: Դիտարկմանը, թե նման կերպով, եթե առաջ կարող էին ՀՀԿ-ական ավագանու անդամի դեմքը ցույց տալ,երբ հայհոյում է ԵԾ-ի անդամին, ցույց տալով նման մարդկանց դեմքը, այսօր չեն կարող և դա սահմանափակվում է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե նպատաը դա է, որ քաղաքապետարանում կա ընդդիմադիր խմբակցություններ, այդ տեղեկատվությունը բացառված է լրագրողներին չհասնի, եթե նպատակը դա է, դժվար փակ նիստերը խանգարի: Կան խմբակցություններ,երբ որ որևէ բան պատահի, և դուք փառք աստծո տեղեկցված կլինեք»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=ai3AIRrTcqk&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր