00:00:00

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովի խոշտանգման փաստով պաշտպանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

00:51, 10 հուլիս 2019 Իրավական

Հուլիսի 5–ին իր կամքին հակառակ Հայաստանից Ֆրանսիային արտահանձնված 44–ամյա «օրենքով գող» Մերաբ Քալաշովի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քալաշովի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։ Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է Քալաշովի խոշտանգման և պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ։ Պաշտպանները պնդում են, որ Քալաշովը ծեծի է ենթարկվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։ «Իմ պաշտպանյալին Հայաստանում խոշտանգել են, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ, կապտուկներ, որոնք «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ինձ թույլ չտվեցին նկարել։ Ես դիմել եմ Քալաշովի ֆրանսիացի պաշտպաններին, որպեսզի նրանք լուսանկարեն վնասվածքները և ուղարկեն ինձ»,- նշեց Մելքոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր