00:00:00

Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է

18:04, 09 հուլիս 2019 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով  Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Հովսեփյանի հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ։ Նշենք, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։ Նույն քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրված փորձաքննության արդյունքները կեղծելու համար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր