00:00:00

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատելու միջնորդությունը

18:00, 09 հուլիս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ իր պաշտպանյալին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը։ Նշենք, որ պաշտպանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Պաշտպանը ներկայացրել էր ապացույցներ, այդ թվում Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ պաշտպանի՝ փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Պաշտպանը միևնույն ժամանակ, որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր