00:00:00

«Մանվել Գրիգորյանի պաշտպանները չարաշահում են միջնորդություն ներկայացնելու իրավունքը». դատախազը առարկեց

17:20, 09 հուլիս 2019 Իրավական

Որևէ դատավարական ընթացակարգ առկա չէ՝ վերանայելու դատարանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին անհապաղ կալանքից ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած հերթական միջնորդությանը։ «Անհապաղ կալանքից ազատելը կամայական է հնչում»,–նկատեց դատախազը։ Նրա խոսքով՝ նույն միջնորդությունը կարելի է ներկայացել, եթե նոր փաստական հանգամաքններ են ավելացել, մինչդեռ ըստ Դոլմազյանի՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանը որևէ նոր ապացույց չի ներկայացրել, հետևաբար այդ հիմքով միջնորդությունը ենթակա է մերժման։ Ըստ դատախազի՝ յուրաքանչյուր դատական նիստին «անհապաղ միջնորդություն» ներկայացնելով պաշտպանները չարաշահում են միջնորդություն ներկայացնելու իրավունքը։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, դատախազը նշեց, որ դրա հետ կապված գնահատական կարող է տալ միայն փորձագիտական հանձնաժողովը։ Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի քիչ անց։ Նշենք որ նախորդ դատական նիստում Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր