00:00:00

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է. նրան դատարան չէին բերել

16:28, 09 հուլիս 2019 Իրավական

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր՝ հուլիսի  9–ին չէր ներկայացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, որտեղ պետք է կայանար իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դատարանը գրություն է ստացել «Նաիրի» ԲԿ–ից, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանն իր առողջական վիճակից ելնելով չի կարող մասնակցել դատական նիստին։ «Անձի վիճակը այնպես պետք է լինի, որ նա կարողանա գալ եւ մասնակցել դատական նիստին»,–նկատեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Նշենք որ նախորդ դատական նիստում Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր