00:00:00

Շիրակի մարզում տեղադրվել է 127 տեսախցիկ. Արձանագրվել է բնակարանային գողությունների նվազում

22:23, 08 հուլիս 2019 Իրավական

Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում՝ 2019թ. երկրորդ եռամսյակում ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր թվով 127 տեսախցիկ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի և Կումայրիի սպասարկման տարածքներում՝ 39-ական, Արթիկում՝ 14, Անիում՝ 12, Ախուրյանում՝ 12, Ամասիայում՝ 6, Աշոցքում՝ 5: Իրականացված միջոցառումներից հետո արձանագրվել է կտրուկ դրական տեղաշարժ: Մասնավորապես՝ եթե մինչ այդ, այսինքն առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է 35 նման դեպք, ապա երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 23 կամ 40 տոկոսով ավելի քիչ: Եթե, օրինակ 2018թ. առաջին կիսամյակում բացահայտվել էր մարզի բնակավայրերում կատարված բնակարանային գողությունների 34 տոկոսը, ապա այս տարվա նույն ժամանակահավածում՝ 57 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր