00:00:00

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

20:39, 08 հուլիս 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են  ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին`  իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել: Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր