00:00:00

Ալենը ճիշտ էր․ ՀՔԾ-ն մերժել է քրգործի հարուցումը (լուսանկարներ)

17:56, 08 հուլիս 2019 Իրավական

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, քանի որ նրա արարքներում հանցակազմ չկա: Այս մասին ասվում է ՀՔԾ կայացրած որոշման մեջ (ՀՔԾ որոշման լուսապատճեններին ծանոթացե՛ք ներքևում): Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատկանող FIP.am կայքում հոդված էր հրապարակվել, և ըստ հեղինակի՝ Ալեն Սիմոնյանը միտումնավոր թաքցրել է իր գույքը և ապօրինի հարստացել է: Այդ հրապարակումից ժամեր անց Ալեն Սիմոնյանը ներկայացրեց փաստաթուղթ, որով ապացուցվում էր, որ Ալեն Սիմոնյանը բանկից վարկ է վերցրել և այդկերպ մեքենա գնել: Չնայած ներկայացրած ապացույցներին՝ Արթուր Սաքունցը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ՝ Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Եվ ահա ՀՔԾ-ն համարում է, որ Ալեն Սիմոնյանի արարքներում հանցակազմ չկա, ըստ որի քրեական գործի հարուցումը մերժվում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր