00:00:00

Քաղաքապետարան աղբ տարած ութ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն

16:39, 08 հուլիս 2019 Իրավական

«Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի ութ մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից; Փոխանցում են նաև, որ նյութեր են նախապատրաստվում։ Մոտ  մեկ ժամ առաջ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները սեփական ուժերով աղբականություն են իրականացնում։ Այնուհետև Սոնա Աղեկյանը տեղեկացրեց՝ աղբը տանելու են Երևանի քաղաքապետարան։ Ակցիայի մասնակիցները աղբով լի տոպրակներ են տարել քաղաքապետարանի դիմաց։ Սոնա Աղեկյանը ակցիայի ընթացքում նշեց՝ պատկան մարմինները հոգատար չեն քաղաքի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր