00:00:00

Բերման ենթարկված «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջն ու որդուն բաց են թողել

16:06, 08 հուլիս 2019 Իրավական

Պուշկինի փողոցում հուլիսի 7–ին տեղի ունեցած միջադեպի համար բերման ենթարկված «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանին և նրա որդիներին երեկ բաց են թողել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ փաստի կապակցությամբ ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է ընթանում։ Ավելի վաղ Shamshyan.com–ը գրել էր, որ հուլիսի 7–ին ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու՝  Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը: Նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից: Կայքի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք: Կայքի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր