Ինչպես հայտնել ենք, մի խումբ քաղաքացիներ իրենց հետ աղբի տոպրակներ տանելով՝ ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Քիչ առաջ ողտիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներից մի քանիսին։
Բերման ենթարկելու պահին ակցիայի մասնակիցների մեկը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ոստիկանին հարցրեց՝ ի՞նչ հիմքով են բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին, իսկ ոստիկանը պատասխանեց՝ իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու, գույքը վնասելու համար։
Սոնա Աղեկյանին ևս ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել, ինչպին ի պատասխան՝ Սոնա Աղեկյանը նշեց․ «Դուք փոքր եք, որ ինձ բերման ենթարկեք, ես ինքս իմ կամքով գալիս եմ»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին իրավապհները բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։