00:00:00

Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել. Բորիս Մուրազին՝ դատարանի որոշման մասին

01:40, 08 հուլիս 2019 Իրավական

Հուլիսի 3-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ վճիռ է կայացրել` մասնակի բավարարելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահանջն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։ Դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը: Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ եւ 24 հազար դրամ դատական ծախսերը հոգալու համար: Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի վճռին: «Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղը առավել մանրամասն»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր