00:00:00

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին

16:23, 07 հուլիս 2019 Իրավական

Երեկ՝ հուլիսի 6-ին, ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԲՃ անդամ,  Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին։ Շահնազարյանը հայտնել է, որ ոստիկանները մոտեցել և պահանջել են, որ դրամահավաքը դադարեցվի։ Դրամահավաք իրականացնողները նշել են, որ դրամահավաքն արդեն ավարտում են, բայց պահանջել են ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց համաձայն իրենք պետք է դադարեցնեն այն։ Ոստիկանությունը դրամահավաքի հետ կապված փաստաթղթեր է պահանջել, ինչին ի պատասխան քաղաքացիները պահանջել են ներկայացնել այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է դրամահավաքների իրականացումը։ Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, այնուհետև բերման է ենթարկել Աննա Շահնազարյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր