00:00:00

«Մեղավորություն չկա, բան չկա, լիազորություն չի օգտագործվել». նախկին մարզպետ

03:58, 06 հուլիս 2019 Իրավական

Արագածոտնի մարզի նախկին ղեկավար Սարգիս Սահակյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին նա ասաց «Առավոտի» հետ զրույցում: Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը եւ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։ «Մեղավորություն չկա, բան չկա: Ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մեջ են մեղադրում, լիազորություն չի օգտագործվել, ես ձեզ ոնց բացատրեմ»,- ասաց նախկին մարզպետն ու անջատեց հեռախոսը՝ չպատասխանելով այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր