00:00:00

Քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը վերահսկելի են ոստիկանության կողմից․ Օսիպյան

16:49, 05 հուլիս 2019 Իրավական

Անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությանը՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ: «Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործի շահերից: Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը»,-ասաց Վալերի Օսիպյանը: Լրագրողների դիտարկմանը, որ այդ սպանությունից հետո քրեական աշխարհում իրարանցում է, ոստիկանապետն ասաց. «Վստահեցնում եմ, որ քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը վերահսկելի են ոստիկանության կողմից: Որևէ խնդիր չեմ տեսնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր