00:00:00

«Սպասելի էր հենց շարքային ժամանակվանից». Օսիպյանը՝ գեներալ-մայորի կոչում ստանալու մասին

12:03, 05 հուլիս 2019 Իրավական

Սպասելի էր հենց շարքային ժամանակվանից: Այս մասին նախագահականում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով գեներալի կոչում ստանալուն: «Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր շարքային ցանկություն ունի դառնալ գեներալ: Երբ 30 տարի առաջ ես ընդունվել եմ ոստիկանություն, այն ժամանակ՝ միլիցիա, ես ցանկացել եմ լինել գեներալ: Ցանկանում եմ բոլոր բարեխիղճ ծառայողներին լինել գեներալ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք հեշտ չտրվե՞ց գեներալի կոչումը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր դարձավ մեկ տարի ոստիկանապետը աշխատելուց հետո, նա արձագանքեց. «Այդպե՞ս եք կարծում: Ես շուրջ 10 տարի գնդապետ եմ: Չեմ ուզում գնահատական տամ իմ կարածած աշխատանքներին: Հասարակությունն ու իմ գործընկերներն էլ ավելի լավ կարող են գնահատական տալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր