00:00:00

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն օպերատիվ կապի մեջ է Լարսի անցակետի հետ

21:12, 28 հունիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Լարսի անցակետի միջև հաստատված է օպերատիվ կապի օղակ, ուստի տնտեսավարողների հետ առաջացող խնդիրների մասին նախարարությունում տեղեկանում և արձագանքում են շատ արագ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հատկապես զբոսաշրջային սեզոնին  Լարսի անցակետում խցանումների հարցը մեղմելու համար արդյոք նախատեսում են քայլեր իրականացնել: « Մեր նախարարության և Լարսի մաքսակետի միջև օպերատիվ կապի օղակ կա հաստատված: Ուստի, երբ մեր տնտեսավարողների հետ կապված որևէ խնդիր է առաջանում, մենք դրա մասին շատ արագ իմանում ենք, և  խնդիրները շատ արագ՝ 1-2 օրվա ընթացքում լուծվում են»,-ներկայացրեց Ավանեսյանը: Սակայն նա նշեց, որ դա միայն հայկական կողմի խնդիրը չէ:  Դա այդ լոգիստիկ հանգույցն օգտագործող երկրների տնտեսավարող սուբյեկտների խնդիրն է: «Մենք ակտիվ աշխատում ենք Վրաստանի մեր գործընկերների հետ, որ տանք երկարաժամկետ և համապարփակ լուծում։ Տարբեր տարբերակներ ենք քննարկվում՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից, վերջացրած այլ լուծումներով»,-ասաց փոխնախարարը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր